News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Իտալիային օգնություն է խոստացել երկրաշարժից տուժած շրջանների վերականգնման համար: Այս մասին հաղորդում է DW-ն:

«Մենք մտադիր ենք ֆինանսավորել դպրոցներից մեկի վերականգնումը»,-Մարանելլո քաղաքում Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ հանդիպումից հետո ասել է Մերկելը:

Նա ընդգծել է, որ օգնություն կցուցաբերի ոչ միայն Գերմանիայի կառավարությունը: Իրենց լուման կներդնեն նաեւ գերմանական տնտեսությունն ու Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Ռենցին իր հերթին շնորհակալություն է հայտնել Անգելա Մերկելին եւ Գերմանիային՝ շուրջ 300 մարդու կյանք խլած ավերիչ երկրաշարժի հետ կապված համերաշխության համար:

Մատեո Ռենցին նաեւ մեկնաբանել է Եվրոպայում ապօրինի միգրացիայի հետ կապված իրադրությունը: Նրա խոսքով՝ Գերմանիան եւ Իտալիան պետք է շարունակեն համագործակցել՝ Եվրոպայում փախստականներին հավասարաչափ եւ արդարացի տեղաբաշխելու համար: Միաժամանակ, Ռենցին անմիտ է անվանել պատկերացումները, որ Եվրոպան պետք է ընդունի բոլոր փախստականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ