News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն անհանգստացած է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների առիթով: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների արդիական հարցեր, ներառյալ՝ երկկողմ համագործակցության փուլային վերականգնման մասին օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքը:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Սիրիայում տիրող իրադրության շուրջ: «Ռուսական կողմն անհանգստություն է հայտնել այդ երկրի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի եւ Անկարայի վերահսկողության ներքո գործող ընդդիմադիր ջոկատների գործողությունների, սիրիական հակամարտության կարգավորման գործընթացի վրա դրանց հետեւանքների առիթով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ