News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դիլմա Ռուսեֆի իմփիչմեթից հետո Վենեսուելան որոշել է սառեցնել Բրազիլիայի հետ հարաբերությունները եւ վերջնականապես հետ կանչել այդ երկրում իր դեսպանին: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին ասված է Վենեսուելայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

«Վենեսուելայի կառավարությունը, հետեւելով միջազգային իրավունքի նորմերին եւ համերաշխություն հայտնելով Բրազիլիայի ժողովրդին, որոշել է վերջնականապես հետ կանչել այդ երկրում իր դեսպանին եւ սառեցնել Բրազիլիայի կառավարության հետ քաղաքական եւ դիվանագիտական հարաբերությունները»,- ասված է հայտարարությունում:

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի օգտին քվեարկել է Սենատի 61 անդամ, դեմ է արտահայտվել 20-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ