News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայում կայուն կառավարություն ձեւավորելու հերթական փորձը տապալվել է: Այս մասին գրում է BFM-ը՝ վկայակոչելով El Mundo պարբերականը:

Խորհրդարանի պատգամավորների մեծ մասը չի սատարել նախկին վարչապետ Մարիանո Ռախոյի թեկնածությունը: Ժողովրդական կուսակցության առաջնորդի օգտին քվեարկել է 170 պատգամավոր, դեմ է արտահայտվել՝ 180-ը:

Ամեն դեպքում, Ռախոյը կառավարությունը գլխավորելու հնարավորություն դեռեւս ունի: Դրա համար նա պետք է սեպտեմբերի 2-ին նախանշված քվեարկության երկրորդ փուլում խորհրդարանականների ձայների պարզ մեծամասնությունը ստանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ