News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության 25-ամյակի տոնակատարությունը որոշել են հնարավորինս զուսպ անցկացնել՝ հաշվի առնելով ապրիլյան քառօրյա պատերազմն ու 100 զոհերի փաստը։

Եթե նախորդ տարիներին Հայաստանից իշխանականների մի մեծ պատվիրակություն էր մեկնում տոնախմբությանը մասնակցելու, այս անգամ որոշել են պատվիրակությունը ձեւավորել բոլոր խմբակցությունների ղեկավարներից, որոնք 25-ամյակի միջոցառումներին մասնակցելուց զատ կայցելեն զորամասեր, սահմանային դիրքեր։

ՀՀ ԱԺ նախագահը չի մեկնի, չի մեկնի նաեւ կառավարության ղեկավարը, ավանդույթի համաձայն՝ Սերժ Սարգսյանը կլինի ղարաբաղցիների կողքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ