Այսօր` հոկտեմբերի 14-ին, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասը եւ Ֆորմուլա-1-ի ղեկավարությունը կստորագրեն պայմանագիր, որով Սոչին իրավունք կստանա 2014-ից 2020-ն ընդունել Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության փուլերից մեկը: Պայմանագիրը կկնքեն Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւը եւ Ֆորմուլա-1-ի գլխավոր պրոմոուտեր Բերնի Էքլսթոունը:
Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի պահանջով, ավտոարշավարանը կկառուցվի Սոչիի մերձակայքում գտնվող Իմերետիի դաշտավայրի օլիմպիական համալիրի տարածքում: Շինարարությունը կարժենա 200 միլիոն դոլար: