News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ահա եւ եկավ այն պահը, երբ կարելի է հանգիստ վերլուծել Հայաստանի հավաքականի խաղը, թեեւ մարզիչները չեն սիրում, երբ մահկանացու մարզական լրագրողները այդ գործով են զբաղվում:

Վերջին կես տարվա ընթացքում Հայաստանի հավաքականը մի քանի ընկերական հանդիպում անցկացրեց՝ շատ թույլ, անշուք խաղ Բելառուսի հետ, ջախջախիչ հաղթանակներ տոնեց կիսասիրողական Սալվադորի ու Գավատեմալայի հավաքականների հետ, որն էլ մեծ թեւեր տվեց շատ ֆուտբոլասերների: Եկավ աշունն ու իր հետ բերեց առաջին լուրջ փորձությունը:

Դանիայի խաղից առաջ՝ օգոստոսի 31-ին, Հայաստանի ազգային հավաքականը պետք է խաղար առաջին լուրջ մրցակցի՝ Եվրո 2016 մասնակից Չեխիայի ընտրանու հետ: Այդ խաղը պետք է  ցույց տար մեր թիմի իրական մարզավիճակն ու հնարավորությունները: Չեխերի հետ խաղում  դեպի մրցակցի դարպասը կատարվել է ընդամենը երեք հարված: Ընդունեցինք երեք գոլ, սակայն կարող էինք մի քանի անգամ շատ ընդունել: Այդ խաղում եղան մի շարք անհասկանալի որոշումներ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի կողմից: Առաջինը՝ Հրայր Մկոյանին ձախ եզրում խաղացնելն էր, ով, մեղմ ասած, այդ դիրքում հանդես գալու վարպետը չէ: Նույն դիրքում գուցե ավելի լավ կլիներ խաղար ձախլիկ Անդոնյանը: Մարկոս Պիզելին որպես հարձակվող հանդես է եկել «Արարատում» 10 տարի առաջ: Այսօր նա չունի այն արագությունը եւ ինքն էլ ընդունում է, որ իր տեղը խաղադաշտում ենթահարձակվողի դիրքն է, բայց մարզիչը այլ կերպ է տեսնում խաղը: Լավ մարզավիճակում գտնվող Սարկիսովն ու Կորյանը նստած էին պահեստայինների նստարանին: Արդյունքում եղավ ջախջախիչ պարտություն: Իհարկե, արդարացումը մեկն էր՝ Մխիթարյանը ստացավ վնասվածք… Բայց եթե մեկ ֆուտբոլիստի դաշտից հեռանալուց հետո մենք պետք է այսպիսի ֆուտբոլ խաղանք, ուրեմն պնդումը, թե մենք ունենք հավաքական, չի համապատասխանում իրականությանը:

Սեպտեմբերի 4–ին արդեն առաջին պաշտոնական խաղի օրն էր: Մեզ կրկին սպասում էր Դանիան: Վերջին տարիներին այդ թիմի հետ խաղերում տարբեր հաշիվներ են գրանցվել. եւ մեծ հաշվով հաղթել ենք, եւ պարտվել, եւ ոչ ոքի խաղացել: Այսօր Դանիան էլ ուժեղ թիմ չի կարելի անվանել: Նրանց մոտ նույնպես սերնդափոխություն է. անփոփոխ մարզչի հեռացումից հետո, թիմը փորձում է իր խաղը կառուցել ու 4 մշտական պաշտպանի փոխարեն սկսել է կիրառել 5 պաշտպանով խաղաոճը: Դրա հակախաղը մեր մարզիչը գտավ, ինչպես ֆուտբոլում ասում ենք՝ դաշտ դուրս բերելով ավտոբուս: Ինձ դժվար է ասել երեկ քանի նոմինալ պաշտպանով էր խաղում մեր հավաքականը: Երեւի 6: Բայց բոլոր  ֆուտբոլիստները բացի Արշակյանից, այդ թվում եւ Կադիմյանը, ավելի շատ կատարում էին պաշտպանողական գործողություններ:

Չեխիայի հետ ցավալի պարտությունից հետո Հայաստանի հավաքականը խաղադաշտ էր դուրս եկել հետեւյալ կազմով:

1․ Արսեն Բեգլարյան, 2. Գեւորգ Հովհաննիսյան, 3. Վարազդատ Հարոյան, 5. Գաել Անդոնյան, , 15. Հրայր Մկոյան, 17. Արտակ Եդիգարյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 22. Գոռ Մալաքյան ,  14. Գեղամ Կադիմյան ,23. Արաս Օզբիլիս,20 Դավիթ Արշակյան,

Խաղի միակ լուսավոր կետը դարպասապահ Արսեն Բեգլարյանի խաղն էր:

Հատկանշական է, որ ձախ եզրում հանդես եկած Շիրակի ֆուտբոլիստ Գեւորգ Հովհաննիսյանն իր նորամուտը պաշտոնական խաղերում նշում է հենց այսպիսի պատասխանատու խաղում: Ի դեպ հենց Շիրակում էլ նա հիմնական ձախ եզրի ֆուտբոլիստ չէ: Արդյունքում արագության կամ փորձի պակասից մեր ձախ եզրը հատկապես երկրորդ կեսում դանիացիների համար դարձավ բավական թույլ օղակ: Իր հերթին Կադիմյանը ստիպված էր լինում հետ նահանջել: Մյուս կենտրոնական պաշտպանների խաղի մասին կարելի է ասել ՝ բոլորը խաղացին հավասար վատ: Աջ եզրում Հովհաննես Համբարձումյանը անցկացրեց հավաքականի կազմում իր վատագույն խաղերից մեկը: Հենց նա էլ մեր դարպասին բերեց 11 մետրանոցը:

Հենակետային գոտում կրկին հիմնականում սխալներ էին: Երկրորդ, երրորդ փոխանցում գոյություն չուներ: Արտակ Եդիգարյանը ավելի լավ հանդես է գալիս պաշտպանությունում, քան հենց հենակետային գոտում: Հարձակման գիծ չկար: Չեխերի հետ խաղին ոչ մի րոպե խաղային պրակտիկա չստացած ֆուտբոլիստ Դավիթ Արշակյանը այս խաղին դուրս եկավ մեկնարկային կազմում: Արշակյանը նոր է տեղափոխվել ԱՄՆ: Խաղային պրակտիկա չունի: Գլխավոր մարզիչը որոշեց, որ նա թիմին ավելի պետք է, քան լավ մարզավիճակում գտնվող Սարկիսովն ու Կորյանը: Այս ամենի մեջ տրամաբանություն չտեսնելով մնում է միայն եզրակացնել, որ այստեղ տեղ են գտել անձնական ամբիցիաները ու նախասիրությունները: Որ կազմը որոշվում է, ոչ միայն ըստ ֆուտբոլիստների ներկայիս մարզավիճակի, այլ շատ այլ անհասկանալի պատճառների:

Արդյունքում մենք ունեցանք հայկական ֆուտբոլի պատմության ամենաանատամ, անշուք, խայտառակ խաղը: Եվ եթե 0-1 հաշիվը ֆուտբոլային տեսանկյունից խայտառակություն չի համարվում, ապա ամբողջ խաղի ընթացքում դեպի դարպասը ընդամենը մեկ հարված կատարելը ողբերգություն է:

Ընդհանուր խաղի պատկերը

Գնդակին տիրելը – Դանիա 73%, Հայաստան  27 %

Հարվածներ - Դանիա 20, Հայաստան 1

Հարվածներ դեպի դարպասը - Դանիա 9 Հայաստան 1

Անկյունայիններ - Դանիա 13 Հայաստան 0

Խաղտումներ -  Դանիա7  Հայաստան 14

Անգամ Շալանդի ղեկավարած թիմը սերբերի հետ բավական թույլ կազմով բազմիցս հարվածներ էր կատարում մրցակցի դարպասին: Երբ անգամ գերմանացիներից 6 գնդակ էինք ընդունում, միեւնույն է, հակագրոհներով անընդհատ փորձում էինք հարվածներ կատարել: Երեկ մենք հաշված անգամներ տեսանք, որ թիմը անցնում է հակառակորդը խաղադաշտ: Իսկ խաղից հետո լսում ենք, որ եթե Մխիթարյանը լիներ (ով այս խաղը դիտում էր արդեն Մանչեսթերից), եթե բացակա ֆուտբոլիստներ չլինեին… ո՞ր բացակա ֆուտբոլիստների մասին է խոսքը: Վերջին մեկ տարին անդադար լսում ենք դավաճանությունների մասին: Արդյոք սա չէ մեծագույն դավաճանությունը հայկական ֆուտբոլի նկատմամբ: Առաջին անգամ Հայաստանի հավաքականի արտագնա խաղին հայ լրագրողներ չկային: Դանիացի լրագրողների համար դա ապշեցուցիչ էր: Ինչպես կարող է ԱԶԳԱՅԻՆ հավաքականը խաղալ, իսկ երկրից ոչ մի մարզական լրագրող չլինի: Ինչպե՞ս լինի երբ ֆուտբոլն օր օրի հետընթաց է ապրում, ինչպե՞ս լինի երբ լրագրողների աշխատանքը ամեն կերպ խոչնդոտվում է, ինչպե՞ս լինի երբ մարզասերը արդեն չի հավատում իր թիմին…

Կարելի է անդադար բոլորին մեղադրել եւ գոհ լինել, որ պարտվել ենք նվազագույն հաշվով: Կարելի է անդադար փորձարկումներ անել, նոր մարզիչներ հրավիրել, բայց ֆուտբոլի վիճակը դրանից չի փոխում: Ֆուտբոլի  նվիրյալները ֆուտբոլ են ուզում, իսկ այս տեմպերով ու պայմաններով, ինչպես ցույց է տալիս ժամանակը ֆուտբոլ չեն կառուցում: Լավատես լինել ուզում ենք, բայց լավատեսությունն էլ պետք է հիմք ունենա, ես դեռ չեմ տեսնում…

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ