News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամպագոռգոռ չեն հնչի այն բառերը, թե երբեւէ որեւէ ազգային առաջնություն այսպիսի ուժեղ ու ինտրիգային չի եղել, որքան այս տարվա անգլիական Պրեմիեր լիգան: Այնպես ստացվեց, որ հենց 2016-17 մրցաշրջանը հավաքեց ամենաաստղային մարզիչներին ու ֆուտբոլիստներին մեկ առաջնությունում: Մեկ մրցաշրջան մենք կհետեւենք, թե ինչպես են միանգամից մի քանի ուժեղ թիմեր, աշխարհի լավագույն մարզիչները իրար հետ մրցելու ամեն միավորի համար: Բայց, իհարկե, Անգլիայի առաջնության ամենաուժեղ դիմակայությունը մեզ նվիրում է Մանչեսթեր քաղաքը: Ինչպես ասում են բախտի բերմամբ, թե պատահմամբ աշխարհի ուժեղագույն մարզիչներից երկուսը՝ հավերժ մրցակիցներ Ժոզե Մոուրինյոն ու Խոսեպ Գվարդիոլան ղեկավարեցին Մանչեսթերի ակումբները: Սկանդալիստ Մոուրինյոն փոխարինեց երկու մրցաշրջան ձախողած Լուի Վան Գալին «Յունայթեդում», «ինտելիգենտ» Գվարդիոլան՝ Մանուել Պելեգրինիին «Սիթիում»:

Մուրիյոն ու Գվարդիոլան հասել են հաջողությունների թե Չեմպիոնների լիգայում, թե ազգային առաջնություններում: Նրանց դիմակայությունը սրվեց, երբ երկուսը գլխավորեցին Իսպանիայի ուժեղագույն թիմերը՝ «Ռեալն» ու «Բարսելոնան»: Վերջին անգամ նրանք հանդիպեցին Եվրոպայի Սուպերգավաթի եզրափակչին, որտեղ «Չելսի» վերադարձած Ժոզեն պարտվեց Գվարդիոլայի «Բավարիային»: 

Պրեմիեր լիգայի չորրորդ տուրից առաջ «Յունայթեդն» ու «Սիթին» ունեն հավասար 9 միավոր: Գոլորի տարբերությամբ Գվարդիոլայի թիմը այս պահին առաջատարն է:

Թիմերը հանդիպել են ընդհանուր առմամբ 172 անգամ, որից «Յունայթեդը» հաղթանակ է տարել 71, անգամ, պարտվել 49 անգամ եւ 51 խաղ ավարտել ոչ-ոքի: Խփված եւ բաց թողած գոլերի տարբերությունը՝ 250-234 է: «Սիթին» ամառային տրանսֆերների վրա ծախսել է 176 միլիոն եվրո, սակայն այս տարվա տրանսֆերային բումը պատկանում է «Յունայթեդին»՝ Իբրահիմովիչ, Պոգբա, Մխիթարյան: «Յունայթեդի» նորեկները արդեն լիովին հարմարվել են թիմին: Իբրահիմովիչի արդյունավետությունը միջինում մեկ խաղում մեկ գոլ է: Մոուրինյոյի խոսքերով Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է խաղին: Հնարավոր է՝ հայ ֆուտբոլիստը նույնպես մասնակցի այս կարեւորագույն դերբիին:

Ամենայն հավանականությամբ, Մոուրինյոյի թիմը խաղադաշտ դուրս կգա մշտական կազմով՝ առջեւի գծում Իբրահիմովիչ, հետեւից՝ Ռունին: Կիսապաշտպանության գիծը կլրացնեն Մարսյալն ու Մատան եզրից, կենտրոնում Պոգբան ու Հերրերան: «Յունայթեդի» պաշտպանությունը այս պահին համարվում է Եվրոպայի լավագույներից մեկը: Պրեմյեր լիգայում բաց են թողել միայն 1 գնդակ: «Սիթին» իր հերթին բաց է թողել 3, բայց նաեւ խփել է ավելի շատ՝ 9: Մեծ կորուստ է «Սիթիի» համար Սերխիո Ագուերոյի բացակայությունը: Նա որակազրկված է:Ագուերոյի բացակայությունը կփորձեն լրացնել Իխեանաչոն, Ստերլինգը, Սիլվան, Դե Բրյոինեն ու Նոլիտոն:

Այստեղ էլ վիճակագրությունը Գվարդիոլայի օգտին է: Նա 7 անգամ հաղթել է Մոուրինյոյին, 6 ոչ-ոքի խաղացել եւ 3 անգամ պարտվել՝ «Բարսելոնա» – «Ինտեր», «Բարսելոնա» – «Ռեալ» եւ «Բավարիա» – «Չելսի» խաղերում:

Ֆուտբոլասերները սպասում են գոլառատ խաղ: Սա դերբի է, խաղում են սկզբունքային մրցակիցներ: Մասնագետները չեն շտապում այս խաղին տալ «տոտալ շատ» գործակիցը: «Յունայթեդը» գոլեր բաց չի թողնում, «Սիթին» էլ չի ցանկանա սխալվել: Անկախ ամեն ինչից այս խաղը արժի դիտել միայն այն բանի համար, որ այն հաստատ լինելու է աշնան կարեւորագույն հանդիպումը: Անհնար է, որ Special one-ը եւ ինչպես ասում են ժամանակի «հանճարեղ մարզիչ» Գվարդիոլան մեզ նվեր չմատուցեն:

Իսկ ես ինձ թույլ տամ եւ կատարեմ համեստ կանխատեսում: «Օլդ Տրաֆորդում» «Յունայթեդը» չի պարտվի «Սիթիին»: Մեծ է հավանականությունը, որ Իբրահիմովիչը կդառնա գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղը սկսկվի ժամը 15։30-ին: Խաղը կսպասարկի Մարկ Կլատենբուրգը:

Վերա Մարտիրոսյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ