News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վենետիկի 73-րդ կինոփառատոնում հաղթող է ճանաչվել ֆիլիպինցի ռեժիսոր Լավ Դիասի՝ «Կինը, որ գնաց» ֆիլմը:

Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար երկրորդ տեղը կիսել են մեքսիկացի Ամատ Էսկալանտեի «Վայրի վրեժ» ժապավենն ու Անդրեյ Կոնչալովսկիի՝ Հոլոքոստի մասին «Դրախտ» դրաման:

Ըստ Ռոսիյսկայա գազետայի՝ Սեն Մենդեսի գլխավորությամբ ժյուրին լավագույն դերասանուհի է ճանաչել Էմմա Սթոունին՝ «Լա Լա Լենդ» մյուզիքլում, լավագույն դերասան՝ Օսկար Մարտինեսին՝ «Պատվավոր քաղաքացի» կատակերգություն-դրամայում:

Լավագույն սցենարի համար պարգեւատրվել է դրամատուրգ Նոա Օպենհայմերը՝ «Ջեքի» ֆիլմի համար: Մարչելո Մաստրոյանիի անվան մրցանակով՝ լավագույն երիտասարդ դերասանին/դերասանուհուն, պարգեւատրվել է Պաուլա Բիրը՝ Ֆրանսուա Օզոնի «Ֆրանց» ֆիլմում դերակատարման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ