News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի 84 980 քաղաքացիներ օգտվում են  Facebook սոցիալական ցանցից: Facebook-ի վիճակագրությամբ զբաղվող Facebakers ընկերությունը հաղորդել է, որ սեպտեմբերին Facebook-ում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 5780-ով: Ամսական աճը Հայաստանից կազմել է 6,8 տոկոս: Այս վիճակագրությունում առաջատար դիրքում են կանայք, որոնց թիվը հասնում է 45 900-ի: Facebook-ից օգտվում է Հայաստանի բնակչության 2,86 տոկոսը: Պարբերաբար Facebook է մտնում գրանցվածների   40,82 տոկոսը: Հայ ֆեյսբուքերների 40 տոկոսը 18-ից 24 տարեկան է, 31 տոկոսը` 25-ից 34: 65-ից բարձր տարիք ունեցող օգտվողների թիվը չի գերազանցում 1 տոկոսը:

Վրաստանը 367 հազար 480 այցելուներով աշխարհում զբաղեցնում է 86-րդ, Ադրբեջանը 216 հազր 860 այցելուներով` 96-րդ տեղը:

Վերջին տեղում Նաուրուն է` 260 մարդ:

Առաջատարն ԱՄՆ-ն է` 140 միլիոն 475 հազար 700 մարդ: Հաջորդ տեղերում են Ինդոնեզիան` 27 953 340, Մեծ Բրիտանիան` 27 815 540, Թուրքիան` 22 943 100 եւ Ֆրանսիան` 19 378 200:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ