News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիաբնակ հայ ֆուտբոլիստ Վահագն Միլիտոսյանը երկու տարի առաջ մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի Շվեյցարիայում ընթացող հավաքին: Այն ժամանակ ֆուտբոլիստը հանդես էր գալիս Ֆրանսիայի երկրորդ լիգան ներկայացնող Լավալում, բայց ուներ փաստաթղթերի խնդիր: Այժմ նա արդեն ունի ֆրանսիական անձնագիր, բայց հանդես է գալիս Սլովակիայի երրորդ դիվիզիոնի «Տոպվար Տոպոլցանի» թիմում: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմեց ներկայիս մարզավիճակի ու հեռանկարների մասին:

Վահագն, երկար ժամանակ է քեզնից լուրեր չկան: Այժմ հանդես ես գալիս Սլովակիայի երրորդ դիվիզիոնի «Տոպվար Տոպոլցանի» թիմում : Ինչպե՞ս այդտեղ հայտնվեցիր:

Ինձ դժվար տրվեց այս որոշումը: Ֆրանսիայից հետո գալ  Սլովակիա՝ ոչ ուժեղագույն լիգա: Շատ մեծ կասկածներ ունեի, բայց եթե իմանայի՝ այսպես լավ կստացվի, այդքան չէի մտորի: Իմ հանդեպ այստեղ  շատ լավ են տրամադրված: Այստեղ է խաղում նաեւ եղբայրս՝ Վաչե Միլիտոսյանը ու  Դավիթ Հովսեփյանը՝  «Արարատի»  նախկին հարձակվողը:

Իսկ այլ տարբերակներ չկայի՞ն: Ասենք ավելի ուժեղ լիգաներ:

Տարբերակներ կային Ֆրանսիայի ցածր լիգաներից, Բելգիայից ու Շվեյցարիայից: Բայց իրական առաջարկը եղավ Սլովակիայից ու եկա այստեղ:

Ի՞նչ նպատակներ է դրված թիմի առջեւ:

Մեկ տարի առաջ թիմը ձեռք է բերել շատ հարուստ մարդ, ով ֆուտբոլի մեծ սիրահար է, դրսից ֆուտբոլիստներ է բերում: Այժմ ընթանում ենք երկրորդ տեղում: Նպատակը՝ երկրորդ լիգա դուրս գալն է: Այդ դեպքում շատ ֆուտբոլիստներ կգնան ավելի ուժեղ թիմեր:

Ի՞նչ հաջողություններ ես գրանցել թիմում:

Դարձել եմ թիմի ավագը: Կարծում եմ լավ հաջողություն է:  Ճանաչվել եմ մրցաշրջանի թիմի լավագույն գոլի հեղինակ: Առաջնության 8 խաղերում դարձել եմ 5 գոլի հեղինակ, նաեւ գավաթի խաղարկությունում եմ գոլ խփել, 8 գոլ էլ ընկերական խաղերում:

Սլովակիայում դեռ հիշո՞ւմ են Հայաստանի հավաքականին:

Այո, այն էլ ոնց: Այստեղ ֆուտբոլը շատ է զարգանում ու մարդիկ ապրում են ֆուտբոլով: Այդ խայտառակ պարտությունը, երբ հայերին զիջեցին 0-4 հաշվով, չեն մոռանում: Միշտ ինձ հիշեցնում են:

Դու Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների հավակնորդ էիր: Անգամ մասնակցեցիր հավաքին մեկ անգամ, բայց քանի որ փաստաթղթերդ պատրաստ չէին, չէիր կարող խաղալ հավաքականի կազմում: Այժմ փաստաթղթերդ պատրաստ են, բայց խաղում ես թույլ թիմում: Կարծում ես, եթե լավ առաջնություն տեղափոխվես, կրկին հնարավորություն կստանա՞ս գալ հավաքական:

Ինձ մեկ անգամ հրավիրել էին: Մասնակցեցի հավաքին: Ամեն բան լավ անցավ, բայց այդ ժամանակ դեռ անձնագիր չունեի: Հիմա ունեմ, ամեն բան կարգին է, բայց դե այն ժամանակ ես Ֆրանսիայի երկրորդ լիգայում էի խաղում ՝ «Լվալում» պրոֆեսիոնալ պայմանագրով, իսկ այժմ դժվար էլ ցանկանան Սլովակիայի երրորդ լիգայի ֆուտբոլիստի: Հուսամ, երբ տեղափոխվեմ առաջին լիգա ու այսպես լավ խաղամ ու գոլեր խփեմ, կրկին կհրավիրեն: Ես հայ եմ ու շատ կցանկանամ մեր հավաքականի կազմում մեկ օր հանդես գալ:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ