News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի անդամներից մեկի՝ Էրիկ Ռոզենգրենի վերջին հայտարարությունը բազային տոկոսադրույքի բարձրացման մասին անմիջապես անդրադարձել է որոշ բորսաների վրա: Մասնավորապես նավթի ֆյուչերսների գները, որ մինչ այդ աճի միտում ունեին, ժամանակավորապես ցած են սահել:

Նշենք, որ Ռոզենգրենն արտահայտել էր զուտ իր անձնական կարծիքը, այլ ոչ Դաշնային պահուստների համակարգի դիրքորոշումը: Իսկ արդյոք կլինեն տոկոսադրույքների փոփոխություններ, թե ոչ՝ պարզ կլինի սեպտեմբերի 20-21-ին:

Նավթի շուկայի վրա անդրադարձել են նաեւ ԱՄՆ-ում թերթաքարային նավթի հանքավայրերում իրականացվող հորատման աշխատանքների մասին լուրերը: Ի դեպ, ի տարբերություն «սովորական» նավթի, թերթաքարային նավթի արդյունահանումը կանգնեցնելը եւ հետո կրկին թողարկելը համեմատաբար հեշտ է: Այս առավելությունը ընկերություններին մանեւրելու հնարավորություն է տալիս:

Համաշխարհային պահուստների մեծությամբ թերթաքարային նավթը բազմապատիկ գերազանցում է ավանդական նավթին: Մինչդեռ վառելիքային թերթաքարերի հանքավայրերից շատերի մշակումն առայժմ տնտեսապես նպատակահարմար չէ:

Ընթացիկ տարում, բազմամյա ընդհատումից հետո, ԱՄՆ-ում վերսկսվել է նավթի արտահանումը (այն նույն թերթաքարային նավթի, որն իրականում նավթ չի համարվում): Ի դեպ, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արտահանումը պատճառաբանում են տեղի նավթամշակման գործարանների տեխնոլոգիական առանձնահատկություններով: Սակայն համաշխարհային շուկա թերթաքարային նավթի մուտքը իր հետեւանքներն է ունեցել:

ԱՄՆ-ը ինչպես նավթի արդյունահանման, այնպես էլ ներմուծման համաշխարհային վարկանիշի առաջատարն է: ԱՄՆ-ի նավթային ընթացիկ պաշարների վերաբերյալ տեղեկությունները անմիջապես հանգեցնում են նավթի համաշխարհային գների սպեկուլյատիվ տատանումների: Սակայ այդ փոփոխությունները կարճաժամկետ են, դրանք գործում են մինչեւ նոր հրապարակումները կամ մեկօրյա կյանք ունեցող «սենսացիոն» նորությունները:

Այլ հարց են արմատական փոփոխությունները: Օրինակ՝ թերթաքարային նավթի ինքնարժեքի հերթական նվազումը կամ էներգիայի այլընտրանքային աղբյուրների հետագա զարգացումը եւ այլն:

Ստորեւ ներկայացվող աղյուսակում ներկայացված է Brent էտալոնային մակնիշի գների տարեկան դինամիկան: Ակնհայտ է, որ մեկ տարվա ընթացքում թրենդը աճող բնույթ ունի: Սակայն հարկ է նկատել, որ Brent նավթի բարելի դիմաց 50 դոլար գնի կրիտիկական նիշը եթե անգամ հաղթահարվի, ապա միայն դրվագային: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կպահպանվեն վերջին ամիսների միտումները, եւ Brent-ի գինը կտատանվի բարելի դիմաց 40-ից 50 դոլարի սահմաններում: Եթե, իհարկե, տեղի չունենան արտակարգ իրադարձություններ:

Հիշեցնենք, որ ռուսական Urals նավթը (որի գինը ՌԴ 2016-ի դաշնային բյուջեում սահմանվել է բարելի դիմաց 50 դոլար մակարդակում) գնանշվում է Brent-ի գնից զեղչված արժեքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ