News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Ինեսա Սրապիոնյանին, որին արդեն որպես անհետ կորած երկու օր է որոնում են, վերջին անգամ ֆիքսել են Տիգրան Մեծի տեսախցիկները՝ փողոցը վազելով անցնելիս: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին  աղջկա  հարեւանները՝ նշելով, որ 23-ամյա աղջիկը եղել է առանց հեռախոսի եւ պայուսակի:

23-ամյա Ինեսա Սրապիոնյանը ԵՊԲՀ-ի շրջանավարտ է, ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի դստեր ընկերուհին, նաեւ նրա հարսնաքուրը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 23-ամյա Ինեսա Սրապիոնյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ինեսան Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակչուհի է, նա սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:

Ինեսա Սրապիոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 095-90-90-77, 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են «Kia»-ն ու «Ducati» մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ...
Վրաերթ Երևանում. մայրն ու 4-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածներից երեխայի ինքնությունը...
Պետական միջոցների շուրջ 4,5 մլն դրամի հափշտակություն՝ «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ում․ վնասը վերականգնվել է
Պարզվել են «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի և երկու աշխատակիցների կողմից, նախնական համաձայնությամբ…
ԱՄՆ-ում վրաերթի է ենթարկվել է շրջանային դատարանի 80-ամյա դատավորը
Նախագահ Ջորջ Բուշի հրամագրով 2001 թվականին նշանակված Հիքսն ուներ իրավաբանական կարիերայի երկար ու հարուստ պատմություն...
Ակցիայի որոշ մասնակիցներ շարունակում են ոչ իրավաչափ գործողություններ կատարել. ծակում են անվադողերը. ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել օրենքով…
Երևանում՝ Դրոյի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ