News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ սեպտեմբերի 16-ին  NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկը։

Մեր հարցին, թե  համապատասխանո՞ւմ են իրականությանը այն տեղեկությունները, որ կառավարության փոփոխությունը ազդելու է նաեւ իր վրա, հոկտեմբերից  նա ազատվելու է պաշտպանության նախարարի պաշտոնից եւ նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, Սեյրան Օհանյանն ասաց․ «Կառավարության փոփոխությունները կարող են բոլորի վրա ազդել, գիտենք՝ ինչ ընթացակարգեր գոյություն ունեն կառավարությունը ձեւավորելու, եւ որ քաղաքական ու այլ կառավարչական ուժերն են ձեւավորում կառավարությունը։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ  նշանակմանը, այդպիսի առաջարկություններ չի եղել, այսօր ես պաշտպանության նախարարի պաշտոնակատար եմ եւ չեմ պատրաստվում որեւէ միջազգային կառույցում աշխատելու»։ 

Մեր հարցին՝ եթե  առաջարկ լինի, մերժելո՞ւ է, կարճ պատասխանեց՝ միանշանակ։

Սեյրան Օհանյանը չմանրամասնեց, թե ինչն է պատճառը, որ, միանշանակ, մերժելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջարկը։

Դիտարկմանը՝  շարունակելո՞ւ է լինել 2017-2018-ին կառավարությունում, ասաց․ «Հարցրեք նրան, ով ձեւավորում է»։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել էր հանրապետության պետական կառավարման ոլորտում լայնածավալ փոփոխությունների մասին:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կառույցի նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երեւանում նախանշված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում. նա Հայաստանի ներկայացուցիչ կլինի: Իսկ սեպտեմբերի 11-ին «Ինտերֆաքսը» հղում անելով իր աղբյուրըներին՝ գրել էր, որ առաջիկայում Սեյրան Օհանյանը կազատվի ՊՆ ղեկավարի պաշտոնից եւ կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ