News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրապետության համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ ահազանգերը գտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում:

Մասնավորապես, նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 17-ին Նոր կյանք գյուղում Armtimes.com-ի թղթակցի աշխատանքը խոչընդոտելու, Նոր Խարբերդի 16/02 ընտրատեղամասում ընտրողների կուտակումների, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Աշատարակի որոշ ընտրատեղամասերում արձանագրած խախտումների, Բյուրականի 15/02 ընտրատեղամասից դուրս կատարված քվեարկության, Ջրառատ գյուղում կատարված խախտումների վերաբերյալ՝ ԶԼՄ-ների հրապարակած ահազանգերով:

Բոլոր ահազանգերը գրանցվել են ոստիկանության բաժինների կողմից եւ ստուգվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ