News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (հասցե` Արշակունյաց 28) այսօր՝ սեպտեմբերի 19-ի երեկոյան կբացվի «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցադրությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին եւ կգործի մինչեւ ս. թ. դեկտեմբերի 20-ը (ամեն օր` բացի չորեքշաբթի օրերից):

Ցուցահանդեսի նպատակն է նպաստել Կուտինայի հայկական հախճապակու ստեղծման դարավոր ավանդույթների ճանաչմանը եւ հանրահռչակմանը: Ներկայացվող  հախճապակե ցուցանմուշները փոխառնված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եւ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր. Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, ինչպես նաեւ Գարագաշեան եւ Մինասեան ընտանիքների մասնավոր հավաքածուներից:

Կուտինա քաղաքը (Քյոթահյա) Մեծ երգահան Կոմիտասի ծննդավայրն է: Այն խեցեգործության եւ հախճապակու արդյունաբերության պատմական կենտրոն էր, որտեղ 16-20-րդ դարերում, շնորհիվ հայ վարպետների` ծաղկում էր գեղարվեստական ինքնատիպությամբ առանձնացող կիրառական արվեստի այդ ճյուղը: Կուտիանահայերի կերտած բազմաթիվ հախճապակե իրեր պահվում են Լոնդոնի, Սանկտ Պետերբուրգի, Փարիզի, Բրյուսելի, Վենետիկի, Երուսաղեմի եւ այլ քաղաքների խոշորագույն թանգարաններում:

Տպել
Ամենաշատ