News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայնի Ֆրանկֆուրտը կարող է Լոնդոնից խլել Եվրոպայի խոշորագույն ֆինանսական կենտրոնի կարգավիճակը, եթե Մեծ Բրիտանիան չմնա Եվրոպական տնտեսական գոտում։ Այս մասին ասել է Գերմանիայի ԿԲ ղեկավար Յենս Վայդմանը, գրում է The Guаrdian–ը։

«ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նշանակում է, որ բանկերն ավտոմատ կերպով զրկվում են Եվրամիության տարածքում բիզնես վարելու հնարավորությունից, դա Մայնի Ֆրանկֆուրտին թույլ կտա Լոնդոնից խլել առաջնայնությունը»,– ասել է Վայդմանը։

ԵՄ անձնագրային իրավունքները սերտորեն կապված են եվրոպական շուկայի հետ, եւ Լոնդոնը դրանք ավտոմատ կկորցնի, քանի որ երկիրը կդադարի Եվրոպական տնտեսական գոտու անդամ լինել։

Գերմանիայի ԿԲ ղեկավարի կարծիքով որ գործարարները կվերանայեն իրենց գլխավոր գրասենյակների տեղակայման վայրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ