Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 16-ից 19-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Սպանության փորձի 1 դեպքը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 22-ը:
Բացահայտվել է գողության՝ 26, խարդախության՝ 14, հարկերից խուսափելու՝ 1, յուրացման եւ խուլիգանության 3-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 7 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է, 49-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: