News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դուբայի գիտության եւ անհատական զարգացման վարչությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որը նախատեսված է բժիշկներից վախեցող երեխաների համար։ Քաղաքում կբացվի «հիվանդ» խաղալիքների համար հիվանդանոց։

Խոսքը իսկական բուժհաստատության մասին է, որի նպատակն է օգնել երեխաներին հաղթահարել վախը։ Նրանք կարող են զրուցել բժիշկների ու բուժքույրերի հետ, որոնք այստեղ օգնություն են ցուցաբերում երեխաների բերած խաղալիքներին, հայտնում է «Newsru Իսրայել»–ը։

Երեխաներն այդպես կարող են հասկանալ, թե ինչպես են աշխատում վիրահատական եւ պրոցեդուրային կաբինետները, այս կամ այն բաժանմունքները։ Խաղալիքների համար հիվանդություններ կախտորոշեն, իսկ հետո բժիշկները կսկսեն բուժումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ