News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարսի երկրաշարժերը պետք է բավարար քանակով ջրածին առաջացնեն, որպեսզի Կարմիր մոլորակի խորքերում կարողանան գոյատեւել մանրէների տեսքով կենսաձեւեր, որոնք կարող են սնվել այդ գազով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գիտնականները Մարսին վերաբերող այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել Երկրի ընդերքում՝ տեկտոնական բեկվածքների շրջակայքում, որտեղ սեյսմիկ ակտիվություն է դիտվել, առաջացող հեղուկների քիմիական բաղադրությունը հետազոտելիս, ինչպես նաեւ աստղակերպերի եւ երկնաքարերի անկման արդյունքում:

Գիտնականները նշել են, որ համանման պրոցեսները հանգեցնում են երկու արտասովոր լեռնապարների առաջացման՝ կեղծ տախիլիտների եւ կատակլազիտների, որոնք իրենց կառուցվածքով նման են ապակենման «շերտավոր կարկանդակի», որոնց շերտերն առաջացել են ապարների ուժգին սեղմման եւ շփման ժամանակ միաձուլման հետեւանքով: Վերջերս երկրաբանները պարզել են, որ այդ «կարկանդակի» որոշ շերտերում մեծ քանակությամբ հեղուկ է պարունակվում:

Մարսի ընդերքում ընթացող այդպիսի պրոցեսները կարող են ստեղծել Կարմիր մոլորակում կենսաձեւերի առաջացման առավել բարենպաստ պայմաններ: Ներկայումս Մարսի վրա երկրաբանական պրոցեսները բացակայում են, սակայն մոլորակի վրա երկրաշարժեր, այնուամենայվիվ, կարող են տեղի ունենալ ընդերքի սառելու եւ սեղմվելու հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ