News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

90-ականներին Ադրբեջանը հնարավոր էր հաջողակ կոչել. Երկիրն ազատագրվել էր Խորհրդային Միությունից, նավթի եւ գազի հարուստ պաշար ուներ, ազատ էր մահմեդական արմատականությունից: Սակայն քսան տարի անց իրավիճակը լրջորեն վատացել է եւ գուցե ավելի վատանա:  Այդ մասին ասված է հոդվածում, որը տեղադրված է  Financial Times-ի կայքում` Բիկ Բաթլերի բլոգում:  

«Տնտեսական հաջողությունն ավերվում է անսահման կոռուպցիայի պատճառով:  Սահմանադրական փոփոխությունները, որոնք նախատեսված են այս տարվա աշնանը, կամրապնդեն նախագահ Իլհամ Ալիեւի իշխանությունը, որն Ադրբեջանն այնպես է ղեկավարում, ասես դա նրա տոհմային կալվածքն է»,- գրում են հեղինակները: 

Նրանց կարծիքով, նավթի նվազող գները եւ տնտեսական գործոններն ազդել են երկրում իրավիճակի վատացման վրա, սակայն երկրի իրական խնդիրը շարունակում է մնալ կոռուպցիան եւ Ալիեւի վարչակարգի աճող հեղինակությունը: «Անօրինական ձերբակալությունները սովորական պրակտիկա են, իսկ խոսքի ազատությունը չի տարածվում նրանց վրա, ովքեր քննադատում են վարչակարգը»,- ասված է հոդվածում:  

Հեղինակն առանձնահատուկ նշում է այն փաստը, որ միջազգային խորհրդականներից կամ ադրբեջանցի նախարարներից ոչ մեկը չի կարող որեւէ բան անել կոռուպցիայի դեմ, որովհետեւ դրա «պոչը հասնում է նախագահական պալատ»:

Միաժամանակ հեղինակները կարծում են, որ ԱՄՆ-ն ինքը շատ առումներով մեղավոր է նրա համար, որ «կորցրել է» Ադրբեջանին: «Միակ բանը, որը հավանաբար կարող է խարխլել պրն Ալիեւի դիրքերը, կոշտ ճնշումն է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից»,- գրում են հեղինակները:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն պետք  է հայտնի, որ Կենտրոնական Ասիան ռազմավարական կարեւորություն ունեցող տարածք է Վաշինգտոնի համար:  Փորձագետները կարծում են, որ Վաշինգտոնը պետք է արագ սկսի վերականգնել օրենքի գերակայությունը եւ տեղական կազմակերպություններին աջակցության տրամադրումը իսկական հասարակության կառուցման համար: Հակառակ դեպքում անտեսումը կհանգեցնի իրավիճակի վատացման, ինչպես որ դա տեղի է ունեցել այլ երկրներում, սկսած Ուկրաինայից, Սիրիայից, Լիբիայից եւ ընդհուպ մինչեւ Վենեսուելա:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ