News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի բանակի եւ Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 12-ին հայտարարված՝ ռուս-ամերիկյան համաձայնությունների հիման վրա ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ավարտված է, հայտնել է SANA պետական լրատվական գործակալությունը:

«Ենթադրվում էր, որ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը արյունահեղությանը կասեցնելու իրական հնարավորություն կտա, սակայն ահաբեկչական խմբավորումները անտեսել են համաձայնագիրը՝ դրա եւ ոչ մի կետը չկատարելով, եւ «լռության ռեժիմը» խախտել են  ավելի քան 300 անգամ»,- նշված է հայտարարության մեջ:

«Ահաբեկչական կազմավորումները ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն օգտագործել են վերախմբավորվելու եւ վերազինվելու, խաղաղ բնակավայրերի եւ բանակի դիրքերի վրա հարձակվելու, մասշտաբային ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու համար, հիմնականում՝ Հալեպի, Համայի եւ Կունեյտրայի նահանգներում:

Գերագույն հրամանատարությունը շեշտել է, որ Սիրիայի Զինված ուժերը առավելագույն ջանքեր է գործադրել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը կատարելու համար՝ չհակադարձելով ահաբեկիչների բազմաթիվ սադրանքներին եւ միայն բացառիկ դեպքերում պատասխան կրակ բացելով;

Սիրիայի բանակը վճռական է տրամադրված ահաբեկիչների դեմ պայքարում իր ազգային պարտքը կատարելու հարցում՝ մինչեւ Սիրիայի ամբողջ տարածքում անվտանգության եւ կայունության վերականգնումը»,- նշված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ