News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ը կվերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունները Սիրիայի ճգնաժամի կարգավորման շրջանակներում համագործակցելու հարցում՝ ՄԱԿ հումանիտար օգնության շարասյունը գնդակոծության պատճառով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպը՝ վկայակոչելով գերատեսչության ներկայացուցիչ Ջոն Քիրբիին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«ԱՄՆ–ը Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակ կբարձրացնի այդ հարցը։ Հաշվի առնելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումը՝ մենք կվերանայենք Ռուսաստանի հետ համագործակցության հեռանկարները»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄԱԿ հումանիտար շարասյունը, որը ավելի քան 160 հազար մարդու համար օգնություն էր տեղափոխում Հալեպ եւ Հոմս, գնդակոծության է ենթարկել։ ՄԱԿ–ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչը հարվածի մեջ մեղադրել էր Սիրիայի կառավարական ուժերին։

Նախօրեին Սիրիայի բանակը հայտարարել էր, որ հրադադարի ռեժիմը խախտվել է՝ դրա պատասխանատվությունը դնելով զինված ընդդիմության ջոկատների եւ ահաբեկիչների վրա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ ղեկավարած կոալիցիան հարվածներ էր հասցրել Դեր Զորում Սիրիայի կառավարական բանակի դիրքերին, որի հետեւանքով զոհվել էր 62 զինծառայող։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ