News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ահաբեկչությունների, Աֆրիկայից ու Մերձավոր արեւելքից միգրացիոն հոսքերի, գործազրկության ու տնտեսական աճի ցածր տեմպերի ֆոնին միլիոնավոր եվրոպացիներ սկսում են մտածել, որ ԵՄ-ն իրենց հուսախաբ է արել, գրում է The New York Times–ը:

Նշում են, որ Բրատիսլավայում գագաթնաժողովի ժամանակ եվրոպական առաջնորդները միությունում ստեղծված իրավիճակը խիստ արտահայտություններով են բնութագրել: Եվ այսպես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այն անվանել է «կրիտիկական», իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խոսել է ԵՄ «էքսիստենցիոնալ ճգնաժամի» մասին:

 Հիասթափված եվրոպացիները ավելի հաճախ են հույսեր կապում պոպուլիստական շարժումների ու ազգայնական քաղաքական գործիչների հետ ,որոնք խոստանում են պաշտպանել նրանց աշխատատեղերը, կենսակերպն ու անվտանգությունը, ասվում է հոդվածում: Որպեսզի ԵՄ-ն կարողանա գոյատեւել, նրա առաջնորդներին անհրաժեշտ է մարդկանց վստահություն ներշնչել խնդիրներ լուծելու իրենց ունակության հանդեպ:

NYT-ն հիշում է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի խոսքն այն մասին,որ փոփոխությունները կարող են «լուրջ հեղաշրջման հանգեցնել՝ հեռացնելով ազատությունից ու այլ հիմնարար արժեքներից, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն»: Արեւելյան Եվրոպայում, օրինակ Հունգարիայոմ ու Լեհաստանում, այդ հեղաշրջումը արդեն կատարվում է, գրում է պարբերականը: Հաջորդ տարի ծրագրված ազգային ընտրությունները Ֆրանսիայում, Գերմանիայում ու Նիդեռլանդներում տագնապ են առաջացնում, ու միության առաջնորդները հույս ունեն, որ Սլովակիայում հայտարարված՝ Եվրոպայի անվտանգության ամրապնդման մասին ծրագրերը կհամոզեն ընտրողներին, որ նրանց համար ԵՄ-ում ավելի անվտանգ կլինի, քան դրա սահմաններից դուրս:

Ընդհանուր առմամբ թերթը անցած գագաթնաժողովը գնահատում է որպես ոչ արդյունավետ: ԵՄ առաջնորդները պայմանավորվել են միայն այն մասին, որ մինչեւ մարտին ծրագված հաջորդ հանդիպումը  նոր ծրագիր կմշակեն, որն ունակ կլինի միությանը նոր շնչառություն հաղորդել: Հաշվի առնելով ներկա ճգնաժամի ծավալները, դա հաստատ բավական չէ, համարում է NYT–ն: Եթե եվրոպացի առաջնորդներին չհաջողվի մոտ ապագայում իրականացնել իրենց ծրագրերը, ապա նրանց հանդիպումը 2017-ին կարող է մխիթարական չլինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ