News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ սեպտեմբերի 20-23-ը մեր երկրի թեթեւ արդյունաբերության ոլորտի 6 ընկերություններ Մոսկվայում մեկ միասնական տաղավարով մասնակցում են «ՏԵՔՍՏԻԼԼԵԳՊՐՈՄ 2016» միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին: Այն տեքստիլ ու թեթեւ արդյունաբերության սարքավորումների եւ արտադրանքի Ռուսաստանի խոշորագույն ցուցահանդեսն է: Հայկական ընկերությունները ցուցահանդեսին ներկայացնում են տրիկոտաժի, գուլպեղենի, հագուստի, հավաքածուներ:  Ցուցահանդեսում առկա է նաեւ մանրածախ առեւտուր իրականացնելու հնարավորություն:

Հիմնադրամը հայկական ընկերությունների մասնակցությունն ապահովել է ՀՀ Կառավարության՝ արտահանմանն ուղղված միջոցառումների շրջանակում: «Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել ենք՝ հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման նպատակով եւ տեղական արտադրանքի՝ միջազգային շուկա դուրս գալուն խթանելու նպատակով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

«ՏԵՔՍՏԻԼԼԵԳՊՐՈՄ 2016»-ին մասնակցում են ավելի քան 2500 ընկերություններ աշխարհի 42 երկրներից եւ ակնկալվում է, որ այցելուների թիվը կգերազանցի 30 000-ը: Նրանց թվում՝ մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, առեւտրային ցանցերի ներկայացուցիչներ, վերոնշյալ արտադրատեսակների ներմուծողներ։  Ցուցահանդեսն ուղեկցվում է հագեցած գործարար ծրագրով, կազմակերպվել են կլոր սեղաններ, արտադրատեսակների շնորհանդեսներ, ճյուղային մրցույթներ եւ գործարար համաժողով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ