News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Պետական հիմնի հնչյունների ներքո եւ զենքերի հինգ համազարկերի ներքո Երեւանի Հանրապետության հրապարակում սկսվեց զինվորական ստորաբաժանումների երթը (ֆոտոռեպորտաժ):

Հրապարակով առաջինն անցան դրոշակակիրները, նրանցից հետո՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմա-մարզական վարժարանի սաները: Վարժարանի 1300-ից ավելի սաներն արդեն համալրել են հայկական բանակի շարքերը:

«Փոքր Մհեր» վարժարանի սաները: Ուսումնական այս հաստատության շրջանավարտներից մեկն էր Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանը:

Այնուհետեւ հրապարակում հայտնվեցին պատանիներ ու աղջիկներ, որոնք ներկայացնում են «Երկրապահ» կամավորական միության երիտասարդական թեւը, որը միավորում է երիտասարդ սերնդի 20 հազարից ավելի ներկայացուցիչների:

Արցախյան պատերազմի վետերանները, նաեւ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ ձեռքը զենք վերցրած վետերանները:

Հոգեւորականության ներկայացուցիչները:

Վազգեն Սարգսյանի եւ Արմենակ Խանփերյանի անվան ռազմական համալսարանների կուրսանտները, այս երկու բուհերն ընդհանուր առմամբ տվել են ավելի քան 6 հազար շրջանավարտներ, որոնք համալրել են հայկական բանակի շարքերը:

Ռազմական բժիշկները, Երեւանի բժշկական համալսարանի ռազմական բժշկության ֆակուլտետի շրջանավարտները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մարտիկները:

Հայաստանի ԶՈւ կորպուսների ստորաբաժանումները:

Ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները:

Հատուկ նշանակության ջոկատները:

Խաղաղապահ ջոկատները: Ավելի քան 3 հազար խաղաղապահներ մասնակցել են եւ շարունակում են մասնակցել խաղաղության պահպանման առաքելություններին՝ Աֆղանստանում, Կոսովոյում, Իրաքում (առաքելությունն ավարտվել է), Լիբանանում:

Ռազմական ոստիկանության ծառայողները:
ԱԱԾ սահմանապահ ծառայության ծառայողները:
Ոստիկանության ծառայողները:
ԱԻՆ փրկարարական ծառայության, որի մոտ 200 փրկարարներ մասնակցել են սահմանների պաշտպանությանը:

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ