News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը եւս երկու ամիս կմնա անազատության մեջ: Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Աշոտ Պետրոսյանի կալանքը երկու ամիս երկարացնելու վերաբերյալ:

«Նախաքննական մարմնի հիմնավորումը նույնն էր` մնալով ազատության մեջ կթաքնվի, կխոչընդոտի եւ ապօրինի ճնշումներ կգործադրի նախաքննական մարմնի վրա: Երբ անձի նկատմամաբ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին է խոսքը գնում, կալանավորումը հիմնավորող փաստեր են պետք, որոնք այս դեպքում չկային: Ես դատարանում էլ ասացի, որ մենք ավելի շատ գործ ունենք ոչ թե իրավաբանության հետ, այլ՝ քաղաքական հարցի լուծման»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Նա նշեց, որ այսօր միջնորդել է նաեւ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակել. «Միջնորդեցի գրավի դիմաց ազատ արձակցել, ասացի,  որ գումարի չափ չենք մատնանշում եւ պատրաստ ենք դատարանի որոշած գումարի չափը որպես գրավ վճարել:  Աշոտ Պետրոսյանը դատարանի դահլիճում անգամ ամփոփոիչ խոսք չցանակցավ ասել, միայն ասաց, որ ամբողջությամբ միանում է իմ կողմից ներկայացվածին եւ միջնորդությանը»:

Փաստաբանը նշեց, որ Աշոտ Պետրոսյանի առողջական վիճակը լավ է, նա կարողանում է հենակների օգնությամբ քայլել.« Բավականին լավ է, հատկապես վիրահատությունից հետո: Որքան ես եմ հասկանում պատշաճ բուժօգնություն է  ստացել: Ճիշտ է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պայմանները բավարար չեն, բայց վերաբերմունքի առումով որեւէ խնդիր չկա: Սակայն, ՔԿՀ-ն բավարար պայմաններ չունի այդպիսի հիվանդին համապատասխան պայմաններով ապահովելու համար: Նա հենակների օգնությամբ քայլում է, կարողանում է շարժել նաեւ վիրահատված ոտքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ