News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ստամբուլում կալանավորել են տղամարդուն այն բանից հետո, երբ նա հարվածել է կիսատաբատ հագած կնոջ դեմքին, գրում է Hürriyet Daily News–ը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին ավտոբուսում: Նախկին անվտանգության աշխատակից Աբդուլլա Չաքիրօղլուն խոստովանել է իր արածը՝ ասելով որ 23-ամյա աղջիկը հագնված էր ավանդույթներին ոչ համապատասխան: «Ես ծեծում եմ այն մարդկանց, ում տեսքը ինձ դուր չի գալիս: Պետությունը պետք է պատժի նրանց, ովքեր այդպես են հանգնվում»,- ասել է նա ցուցմունքներ տալու ժամանակ: Երբ կկայանա այդ գործով լսումը՝ հայտնի չէ:

Չաքիրօղլուն մեղադրել են անհանդուրժողականություն սերմանելու մեջ: Իրավապահ մարմինների տեղեկություններով նա տառապում է հոգեկան խանգարումով ու արդեն մի քանի անգամ խախտել է բուժման ռեժիմը: Պարբերականը հայտնել է, որ թուրքական հասարակությունը աղջկան աջակցություն է հայտնել: Այդուհանդերձ, տուժած աղջկա խոսքով հարձակման ժամանակ ականատեսներից ոչ մեկը չի պաշտպանել իրեն:

Սեպտեմբերին Pew Research Center սոցիոլոգական կենտրոնի փորձագետները հրապարակել են մի հետազոտություն, որի տվյալներով շատ մուսուլմանական երկրների բնակիչներ միանգամայն հանդուրժողական են վերաբերվում կանանց, որոնք հագուստի հարցերում չեն հետեւում իսլամի կանոններին: Թուրքիայի ու Թունիսի բնակիչների կեսից ավելին (56 ու 52 տոկոս համապատասխանաբար) կողմ է արտահայտվել, որ կանայք հագնվեն ինչպես ուզում են: Սաուդյան Արաբիայում ու Լիբանանում այդ ցուցանիշները մի փոքր ցածր են (47 ու 49 տոկոս համապատասխանաբար)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ