News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կոնգոյում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով առնվազն 37 մարդ է զոհվել: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Կազմակերպության տվյալներով՝ 20 մարդ զոհվել է նախօրեին, եւս 17-ը՝ այս գիշեր: Միաժամանակ, Կոնգոյի ոստիկանության ներկայացուցիչները հաղորդել են 17 զոհի մասին, որոնցից 3-ը ոստիկաններ են:

Բախումները սկսվել են, երբ ոստիկանությունը կրակ է բացել երկրի նախագահի դեմ բողոքի ցույցի մասնակիցների ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ