News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Նյու Յորքում «Տարվա քաղաքական գործիչ» մրցանակի է արժանացել: Այս մասին հաղորդում է RFI-ը՝ վկայակոչելով Le Figaro պարբերականը:

Պարգեւը հանձնել է «Խղճի ձայն» հիմնադրամը, որը 1965 թվականին հիմնադրել է նյույորքյան հայտնի ռաբբի Արթուր Շնեյերը: Պարգեւատրելով Ֆրանսիայի նախագահին՝ Շնեյերի հիմնադրամը նշել է ահաբեկչության դեմ պայքարում այդ երկրի մեծ ներդրումը:

«Տարվա քաղաքական գործիչ» կոչմանն Օլանդն արժանացել է Ֆրանսիայում իրականացված ահաբեկչություններից հետո ժողովրդավարության եւ ազատության սկզբունքներին հավատարիմ մնալու համար: Հիմնադրամը նշել է նաեւ աշխարհում «կայունության եւ անվտանգության ապահովման գործում» Ֆրանսիայի նախագահի ներդրումը:

Ավելի վաղ «Տարվա քաղաքական գործիչ» կոչման արժանացել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ