News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մենամարտի է հրավիրել գոլֆի դաշտում: Ըստ AFP-ի՝ պաշտոնական ճաշի ժամանակ նա Օբամային հիշեցրել է, որ շուտով երկուսն էլ անգործ են մնալու:

«Պետք է զբաղմունք գտնենք: Ձեզ մենամարտի եմ հրավիրում. գոլֆ կխաղանք: Միայն թե ոչ մի բասկետբոլ, խնդրում եմ»,- ասել է Բան Կի Մունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ճաշի է հրավիրել կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներին, որոնք Նյու Յորք են ժամանել՝ մասնակցելու Գլխավոր վեհաժողովի նստաշրջանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ