News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Գյումրիի կենտրոնական փողոցներում փակցված ու մեծ աղմուկ հանած պաստառի հեղինակը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմնակիցներն են. երեկ պաշտոնապես հաստատվել է այդ վարկածը։ Հիշեցնենք, որ այդ պաստառի վրա նկարված էին զառեր եւ գրված էր՝ «Հաջողության բանաձեւը»։ Պաստառի իմաստը, ըստ գյումրեցիների, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի դեմ հակաքարոզչությունն էր՝ նպատակ ունենալով այդպես հիշեցնել թեկնածուի՝ նախկինում «զառ գցելու» հանդեպ սերը։

Եվ ահա, Սամվել Բալասանյանի նախկին խորհրդական Սահակ Սահրադյանը, որը նաեւ գործող քաղաքապետի որդու ընկերն է եւ որը ստեղծել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին այսօր մասնակցող «Գյումրեցու ոգի» կուսակցությունը հարցազրույց է տվել ու խոստովանել պաստառն իրենք են կախել։ «Պաստառի գովազդի նշանակությունը չեմ կարող պարզաբանել՝ քաղաքական մեկնաբանություն տալ նշանակում է նորից մտնել քարոզարշավի մեջ, ինչն այս պարագայում անբարոյականություն կլինի»,– ասել է նա։

Ուշադրություն դարձրեք՝ Սահակ Սահրադյանն անուղղակի ընդունել է, որ այդ ամենն արել է ԲՀԿ թեկնածուի դեմ, պարզապես հիմա բարձրաձայն չի խոսում՝ քարոզարշավի մեջ չմտնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ