News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առափնյա ծառայության Dash 8 տիպի օդանավը խախտել է Վենեսուելայի օդային սահմանը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը, փոխանցում է Universal–ը։

Նախարարի խոսքով՝ ամերիկյան օդանավը հատել է Վենեսուելայի թռիչքային տեղեկության շրջանը՝ այդ մասին տեղյակ չպահելով թռիչքների կառավարման կենտրոնին։ Նախարարը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին։

«Մեր միջոցները կարողացել են ֆիքսել ԱՄՆ առափնյա ծառայությանը պատկանող Dash 8 տիպի օդանավը, որը սեպտեմբերի 17-ին մի քանի անգամ խախտել է Վենեսուելայի օդային սահմանը»,– մեջբերում է պարբերականը նախարարի խոսքը։

Լոպեսի խոսքով՝ այդ նույն օդանավը խախտել էր Վենեսուելայի օդային սահմանը նաեւ անցյալ տարվա նոյեմբերի 8-ին եւ ԱՄՆ– ն ընդունել էր այդ փաստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ