News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ազգային առաջին գենային բանկը հինգշաբթի իր աշխատանքը կսկսի հարավչինական Շենչժեն քաղաքում (Գուանդունի նահանգ), գրում է «Հուանցյու շիբաո» թերթը: Առայժմ կենտրոնը 47,5 հազար քմ մակերեսով տարածք է զբաղեցնում: Այստեղ տեղավորվել են գենետիկական տվյալների բազան եւ կենսաբանական նմուշների պահեստարանը:   

Սակայն մասնագետները մտադիր են շարունակել գենային բանկի ընդլանումը եւ մեծացնել պահեստարանների տարողունակությունը: «Մենք հույս ունենք այն վերածել Չինաստանում եւ նույնիսկ ամբողջ աշխարհում տվյալների խոշորագույն կենտրոնի, կենդանի բնության վերաբերյալ տվյալների վերամշակման ոլորտում Google-ի նմանակը ստեղծել», - հայտնել է Գենոմիկայի «Հուադա» ինստիտուտի տնօրեն Սեն Սյունը: Այժմ շենչժենյան գենային բանկում  կենսանյութերի  մոտ 10 մլն նմուշ է հավաքվել, բանկն ի վիճակի է 60 պետաբայթ տվյալներ պահպանել: Նախատեսված է վերջին ցուցանիշը հասցնել   500 պետաբայթի:

Բանկի շինարարության թույլտվությունը 2011 թվականին տրվել է ՉԺՀ-ի զարգացման եւ բարեփոխումների հարցերով պետական կոմիտեի կողմից:  Դրա ստեղծմամբ զբաղվել է ոչ կառավարական BGI կազմակերպությունը, որը Չինաստանում գենոմիկայի ոլորտում խոշորագույն հետազոտական կենտրոններից է:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ