News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն գրողի ծոցն է ուղարկել Եվրամիությանը ԵՄ խորհրդարանի բանաձեւից հետո, որը դատապարտում է թմրադեղերի առեւտրի դեմ նրա պայքարի մեթոդները, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը:

«Ես կարդացել եմ ԵՄ դատապարտությունները, ես նրանց ասում եմ՝ գնացե՛ք գրողի ծոցը»,- ասել է Դուտերտեն տեղի գործարարների հետ Դավաո քաղաքում հանդիպման ժամանակ:

Քաղաքական գործչի խոսքով եվրոպական երկրները այս ձեւով փորձում են իրենց մեղքը քավել այն հանցագործությունների համար, որոնք Մերձավոր արեւելքում են կատարել:

ԵՄ խորհրդարանը սեպտեմբերի 15-ին հրապարակել է բանաձեւ՝ կոչ անելով «ապօրինի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն իրականացնել պետական ու միջազգային պարտավորություններին համապատասխան»

Ռոդրիգո Ռոա Դուտերտեն Ֆիլիպինների նախագահ է ընտրվել մայիսին: Նա կողմ է թմրամոլների, նաեւ թմրանյութեր տարածողների դեմ լիածավալ պայքար մղելուն: Ըստ ոստիկանության տվյալների՝ Դուտերտեի պաշտոնավարության ընթացքում երկրում մոտ 2400 մարդ է սպանվել, որոնք կապ ունեին թմրադեղերի հետ:

Դուտերտեն հայտնի է նրանով, որ չի կաշկանդվում համաշխարհային առաջնորդների հասցեին իր կոպիտ արտահայտություններում: Այսպիսով Չինաստանում G20 գագաթնաժողովից առաջ նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային «լրբի զավակ» էր անվանել, երբ իմացել էր, որ վերջինը մտադիր է իրենց հանդիպման ժամանակ անդրադառնալ Ֆիլիպիններում ավելի քան երկու հազար մարդու սպանության թեմային:

Ավելի ուշ Դուտերտեն «հիմար» էր անվանել ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ մարդու իրավունքների խախտման հարցով ՄԱԿ հայտարարությունների կապակցությամբ: Մինչ այդ Ֆիլիպինների նախագահը նաեւ վիրավորել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ու Մանիլայում ԱՄՆ դեսպանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ