News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ուղիղ 25 տարի առաջ այս օրերին հայկական մամուլը` անկախ ուղղվածությունից, մեկ գլխավոր թեմա ուներ` անկախության հանրաքվեն: Խմբագրականները լույս էին տեսնում անկախությանն «այո» ասելու՝ ընթերցողներին ուղղված կոչերով, մտավորականները հորդորում էին բաց չթողնել երրորդ հանրապետությունը կերտելու պատմական պահը, առաջին էջերին միայն «այո» քարոզող լուսանկարներ էին։

«Անպայման այո», «Անկախությունը մտնելու է յուրաքանչյուր հայ ընտանիք», «Տոն հաղթանակից առաջ», «Եվ եղավ անկախ Հայաստան», «Անկախությունը մեկուսացում չէ», «Վիրահատությունը» նշանակված է սեպտեմբերի 21–ին», «Հայ ժողովուրդը մի մեծ, հրաշալի պատմություն է կերտում», «Մեր այո–ն երդում է հայրենիքին». օրեր շարունակ հայկական մամուլի գլխավոր հրապարակումները լույս էին տեսնում այս ոգով վերնագրերով։

Հանրաքվեից հետո, երբ դեռ միայն նախնական արդյունքներն էին հրապարակվել, քաղաքացիները ինքնաբուխ հավաքվեցին Ազատության հրապարակում՝ տոնելու պատմական հաղթանակը։ Սկսվեց համազգային տոնախմբություն։

Անկախության անքննարկելի արժեքի, պետականության կարեւորության մասին լրագրողները հարցազրույցներ էին վերցնում ոչ միայն մտավորականներից ու քաղաքական գործիչներից, այլեւ շարքային քաղաքացիներից, արհեստավորներից։

Հանրաքվեից շաբաթներ անց էլ հայկական մամուլը շարունակում էր գրել այս պատմական իրադարձության մասին։

Հետաքրքիր է, որ սեպտեմբերյան համազգային էյֆորիայի օրերի մամուլը թերթելիս ամենից հաճախ հանդիպող լուսանկարներից էր ժողովրդական ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի լուսանկարը՝ «այո» քվեարկած քվեաթերթիկը ձեռքին։

Անկախությունը խորհրդանշող ամենայուրօրինակ լուսանկարը թերեւս «Անդրադարձ» շաբաթաթերթի գլխավոր էջի լուսանկարն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ