News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիի ծննդատանը օրեր առաջ մահացած նորածին երեխայի երկվորյակ քույրը դուրս է գրվել Գյումրիի մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցից:  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից, նշելով, որ երեխայի վիճակն արդեն լավ է եղել եւ այլեւս անհրաժեշտույթուն չի եղել նրան պահել բժիշկների հսկողություն տակ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Գյումրիի ծննդատուն էր ընդունվել հղի, որը երկվորյակ էր լույս աշխարհ բերել՝ աղջիկ եւ տղա։ Տղան մահացել էր, աղջիկը տեղափոխվել այլ հիվանդանոց։ Ծննդատան տնօրինության պնդմամբ՝ նորածինը սրտի բնածին արատ է ունեցել, բոլոր միջոցառումներն արել են նրա կյանքը փրկելու համար, սակայն ապարդյուն, բացի այդ էլ՝ ծննդկանը թոքաբորբ է ունեցել, ինչն ավելի է բարդացրել վիճակը:

Ծննդկանը նույնպես տեղափոխվել էր այլ հիվանդանոց, որտեղից երկու օր անց դուրս էր գրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ