News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ-լեհական «Lubawa Armenia» ընկերության վրանները բարձր գնահատականի են արժանացել ՀԱՊԿ-ի ուսումնավարժանքներում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության տնօրեն Յարոսլավ Ռուխը, որը Երեւանում մասնակցել է  «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսին:

Այժմ ընկերությունը Հայաստանում վրաններ, զրահաբաճկոններ եւ այլ հագուստ է արտադրում ինչպես զինվորականների, այնպես էլ փրկարարների համար: «Մեզ համար շատ հաճելի էր Հայաստանի պաշտպանության նախարարի ստորագրությամբ դիպլոմ ստանալ ՀԱՊԿ-ի վերջին ուսումնավարժանքներից մեկի արդյունքում: Հայաստանի Պաշտպանության նախարարության եզրակացության մեջ ասված է, որ մեր վրանները միակն են եղել բոլոր մասնակիցների շրջանում, որոնք դիմացել են մրրիկին», - նկատել է Ռուխը: 

ԱԻՆ-ն արդեն 2 տարի է` օգտագործում է հայ-լեհական ընկերության վրանները:  «Նրանց համար շատ կարեւոր է այնպիսի վրաններ ունենալ, որոնք հնարավոր է արագ բացել: Իսկ մեր նույնիսկ ամենախոշոր վրանները հնարավոր է բացել մի րոպեի ընթացքում», - պարզաբանել է նա:

Մայր ձեռնարկությունը` լեհական «Lubawa» ընկերությունը ցանկացած ժամանակ կարող է Հայաստանին նոր տեխնոլոգիաներ առաջարկել: Դրանց թվում է բաղադրյալ զրահապատումը եւ ուղղաթիռների համար ռետինե վառելիքային բաքերը (նյութի շնորհիվ դրանք հրազենային վնասվածքի դեպքում չեն պայթում, այլ պատռվում են), ինչպես նաեւ զրահաբաճկոններ:

«Մենք լեհական «Lubawa» ընկերության եւ Հայաստանի Պաշտպանության նախարարության համատեղ ձեռնարկությունն ենք: Հայաստանում արտադրության մեջ ներկայացված է մի քանի տեսակն այն բազմազանության, որը մենք թողարկում ենք Լեհաստանում: Մեր տեխնոլոգիաներից յուրաքանչյուրը կարող ենք արագ տեղայնացնել այստեղ, եթե դրա համար հայկական կողմից պատվեր լինի:   Իսկ ցուցահանդեսին մենք, ի թիվս այլ բաների, նոր մշակում ենք բերել Լեհաստանից` հրշեջների համազգեստ, որն ընդամենը  3,5 կգ է կշռում: Այս պահին այն Եվրոպայում ամենաթեթեւն է», - հավելել է Յարոսլավ Ռուխը:  

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ