News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը եւ դրա ընթացքում ներկայացված սպառազինությունը, ըստ երեւույթին, մեծապես անհանգստացրել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը: 

Ըստ haqqin.az-ի հաղորդման, ԱՀ-ի Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել նախարարության բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ: Դրա ընթացքում սահմանվել են Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջ կանգնած խնդիրները: 

Աղբյուրի համաձայն, խորհրդակցությանը նշվել է հետախուզական գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը «թշնամու տարածքում» նոր թիրախներ սահմանելու, դրանց նշանակությունը եւ ոչնչացման կարգը որոշելու համար: Զորքի բոլոր տեսակներին հանձնարարվել է ուժեղացնել աշխատանքի համակարգումն այդ ուղղությամբ: 

«Նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է վերահսկողություն սահմանել հակառակորդի ռազմավարական եւ ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ, պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում դրանց օպերատիվ ոչնչացման», - հայտնում է աղբյուրը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ