News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին շնորհավորել է անկախության հռչակման 25-ամյա տարեդարձի առիթով:

«Եվրոպական միություն անհամբերությամբ է սպասում ապագայում Հայաստանի հետ սերտ համագործակցությունը շարունակելուն»,- նշված է ԵՄ մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ԵՄ-ը խոստանում է շարունակել աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, օրենքի գերակայությանը եւ տնտեսական բարգավաճմանը՝ հանուն Հայաստանի բոլոր քաղաքացիների:

«Մենք անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի եւ ԵՄ միջեւ ապագա համաձայնագրին, որը Արեւելյան գործընկերության շրջանակում փոխգործակցության հետ մեկտեղ ԵՄ-ին հնարավորություն կտա ակտիվացնելու Հայաստանի իշխանությունների հետ երկխոսությունը՝ աջակցելու համար բարեփոխումների ուղղությամբ նրանց ջանքերին եւ ակտիվացնելու բնակչության հետ շփումները»,- նշված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ