News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունաստանի իշխանությունները հրաժարվել են թուրք երեք զինվորականների ապաստան տրամադրել: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը՝ վկայակոչելով Հունաստանի միգրացիոն ծառայության աղբյուրին:

Հիշեցնենք, որ թուրք 8 զինվորականներ Հունաստան էին փախել Թուրքիայում հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձից հետո: Նրանք հունական իշխանություններին ապաստան էին խնդրել:

Թուրքական իշխանությունները պահանջել էին արտահանձնել զինվորականներին՝ նրանց «դավաճան» որակելով: Զինվորականները հերքում են մեղադրանքները՝ հայտարարելով, որ փախուստի են դիմել, երբ հարազատները հաղորդել են զինվորականների վրա հարձակումների մասին լուրեր ստանալուց եւ իրենց ուղղաթիռի վրա կրակոցներից հետո:

Գործակալության աղբյուրները նշել են, որ որոշումը բողոքարկելու դեպքում դիմումի վերանայումը կարող է մի քանի ամիս տեւել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ