News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը բոլոր պետություններին կոչ է արել հրաժարվել մահապատժից: Նա ընդգծել է, որ մահապատժի առկայության պայմաններում արդարադատության համակարգում սխալները կամ բացթողումներն անդառնալի բնույթ են կրում:

Նրա խոսքով՝ անթույլատրելի է, որպեսզի մեկ անձը մյուսին զրկի կյանքից: «Դա մարդկայնության լիարժեք ժխտում է: Եվ մահապատիժն անիրավաչափ է կիրառվում»,- ասել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ մահապատիժն անհամաչափ է կիրառվում փոքրամասնությունների, աղքատների, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ: Բնակչության այս խավերը չեն կարող հավուր պատշաճի իրավաբանական օգնություն ստանալ եւ, որպես հետեւանք, ավելի հաճախ են մահապատժի ենթարկվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ