News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան կոնգրեսական Ադամ Շիֆը Հայաստանի ժողովրդին եւ համայն հայությանը հայերեն է շնորհավորել Անկախության 25-ամյակի առիթով: Facebook-ում հրապարակված շնորհավորանքը նա գրել է լատինատառ.

«Միանում եմ իմ ամերիկահայ ընտրողներին եւ ամբողջ աշխարհի հայերին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի առիթով՝ ասելով «Oorakh Angakhootyan Or»:

Չնայած անկախության ճանապարհը երբեք դյուրին չի եղել, հայերը հաղթահարել են օտար տիրապետությունը, արտաքին սպառնալիքները եւ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Կասկած չկա, որ հայ համայնքն անգնահատելի ներդրում է ունեցել մեր հանրության համար՝ նոր հորիզոններ բացելով սոցիալական, տնտեսական եւ քաղաքական առումներով, հարստացնելով մեր ավանդույթները, սովորույթներն ու կյանքի որակը:

Այս կարեւոր օրը ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին, Ամերիկայի հայերին, իմ ամերիկահայ ընտրողներին եւ համայն հայությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ