News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում անցկացվող շինարարական մրցույթներին ներկայացվող տեխնիկական եւ ֆինանսական պահանջներն այնքան բարձր են, որ հայաստանյան ոչ մի ընկերություն միայնակ չի կարողանում դրանց մասնակցել: Արդյունքում` ՀՀ շինարարական կազմակերպությունները, որոնք հարյուրավոր աշխատատեղեր են ապահովում, կանգնում են սնանկացման եւ փակման եզրին:

Իրավիճակից լավագույնս օգտվում են երկրի օլիգարխները, որոնք, չմասնակցելով մրցույթներին, կարողանում են շահել: Մեխանիզմն այսպիսին է․ մրցույթը շահում է արտասահմանյան ընկերությունը, որն իրականում ոչ մի աշխատանք չի կատարում, գործը հանձնում է ենթակապալառու ընկերությանը: Այսպես․ «Հյուսիս-հարավի» շրջանակներում Շիրակ-Արգավանդ ճանապարհը կառուցելու մրցույթում փաստացի հաղթել է իտալական «Սերենիսիմա Կոստրուկցիոնի» ընկերությունը, սակայն այն կառուցում է Գագիկ Ծառուկյանը:

«Հյուսիս-հարավի» մի մասն էլ կառուցում է «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ -ն, որի անունը կապվում է տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, որն առանց այդ էլ սեփականաշնորհել է Էրեբունի վարչական շրջանի շինաշխատանքները, այժմ որոշել է ընդլայնել բիզնես շրջանակները դեպի հյուսիս եւ հարավ: Մեր տեղեկություններով` Տրանշ 2-ով նախատեսված Դավթաշեն-Աշտարակի մայրուղի ճանապարհը կառուցելու մրցույթի ելքն արդեն իսկ կանխորոշված է, այս հատվածը եւս փաստաթղթերով կտան չինական ընկերության, սակայն այն իրականում կկառուցի Թոխմախի Մհերը:

Իսկ հետո զարմանում ենք, թե ինչու մարդիկ Հայաստանում բիզնես չեն անում, եղածներն էլ փակում են ու արտագաղթում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ