ԱՄՆ զինվորականները երկրի իշխանություններին խնդրում են հավելյալ 500 զինծառայող ուղարկել Իրաք Մոսուլ քաղաքի գրավման գործողությանն ընդառաջ, հայտնում է The Wall Street Journal–ը։
Հաղորդվում է, որ Իրաքում արդեն կա 4.4 հազար ամերիկացի զինծառայող։
Եթե Սպիտակ տունը հավանություն տա այդ նախաձեռնությանը, զինվորականների հավելյալ խումբը Իրաքի զինծառայողների եւ միջազգային կոալիցիայի ուժերի հետ կսկսի Մոսուլի ազատագրման գործողության նախապատրաստումը։
Ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ գործողությունը պլանավորվում է հոկտեմբերի կեսին։ Պարբերականի տեղեկություններով՝ նախագահ Բարաք Օբաման դեռ չի ծանոթացել նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ Մոսուլը 2014–ից գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ։