News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը հայտնաբերել է սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած Կոնդեցի Հարութի սպանության մեջ կասկածվողին:

Այս առնչությամբ, ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 42-ամյա Հարություն Գալստյանը, որը գիտակցության չգալով մահացել էր:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ հանցագործությունը կատարել է 34-ամյա Արտակ Հ.-ն:

Սեպտեմբերի 20-ին Արտակ Հ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի /սպանություն/ 1-ին մասի մեղադրանքով:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Արտակ Հ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն»:

Նշենք, որ Հարություն Գալստյանը առավել հայտնի է «Կոնդեցի Հարութ» մականունով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հարություն Գալստյանի սպանության մեջ կասկածվողը նրա հարեւանն է, որը միեւնույն ժամանակ աշխատում է սպանվածի տաքսի ծառայության ընկերությունում: 

Կասկածյալը, որը նախկինում դատապարտված է եղել, ըստ նախնական տվյալների` դեպքի ժամանակ հարբած է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ