News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանգիստը,ինչպես գիտեք, դրական է ազդում մարդու հոգեկան ու ֆիզիկական վիճակի վրա: Սակայն Սինայ լեռան վրա գտնվող Իկան բժշկության դպրոցի գիտնականները ապացուցել են, որ արձակուրդը բացի ամենայնից նվազեցնում է արյան մեջ ծերացման բիոմարկերների քանակը, նաեւ փոխում գեների էքսպրեսիան, հայտնում է Informing-ը:

Մասնագետները հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել է 30-60 տարեկան 102 կին: Կանանց առաջարկել են հանգստանալ չորսաստղանի հյուրանոցում:

Հետազոտության բոլոր մասնակիցներից արյան անալիզ են վերցրել մինչեւ հանգիստը ու հանգստի հինգերորդ օրը: Հնգօրյա արձակուրդից հետո գիտնականները կանանց հետեւել են 10 ամսվա ընթացքում:

Պարզվել է, որ բոլոր կայանք իրենց շատ ավելի լավ էին զգում, հանգիստ ու աշխատունակ:

Սակայն մի ամբողջ տարվա համար ուժերի մեծ վերելք ու լիցքեր նկատվել է այն կանանց մոտ, ովքեր հանգիստը համատեղել են մեդիտացիայի մոտ:

Մեդիտացիա անող բոլոր կանանց մոտ զգալիորեն նվազել է արյան այն բիոմարկերների քանակը, որոնք ազդում են մարդու օրգանիզմի ծերացման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ