News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինական Հեյհե քաղաքի (Հեյլունցզյանի նահանգ) իշխանությունները սկսել են բացառիկ ճոպանուղու չինական հատվածի շինարարությունը, որն իրար կմիացնի ռուսաստանյան Բլագովեշչենսկը եւ Հեյհեն: Սինհուա գործակալությունը հայտնել է, որ նախագծում ներդրումների ծավալը  799 մլն յուան կկազմի (119,8 մլն դոլար):

«Ամուր գետի (չինական անվանումը` Հեյլունցզյան) վրայով ճոպանուղու երկարությունը մոտ մեկ կմ կկազմի: Տվյալ հատվածն անցնելու համար մոտ երեք րոպե կպահանջվի, իսկ ամբողջ ճանապարհի համար` մոտ 20 րոպե», - հայտնել է չինական կողմից նախագծի գլխավոր տնօրեն Սին Լիսինը: 

Նախագիծը թղթի վրա գոյություն ուներ արդեն մի քանի տարի, սակայն շինարարության ժամկետներն անընդհատ հետաձգվում էին: 2014 թվականի ամռանը Հեյհեի եւ Ամուրի շրջանի իշխանությունները պայմանավորվածության են հասել աշխատանքը սկսելու մասին:   Չինաստանի կողմից աշխատանքը կմեկնարկի Մեծ Հեյհե կղզու վրա,   այդ կղզում հսկիչ անցակետից  300  հեռավորության վրա:

Հաշվի առնելով տեխնիկական պահանջները եւ երկու երկրի նավահանգիստների դիրքը, գոնդոլների   12 խումբ կօգտագործվի, յուրաքանչյուրը` 40 մարդ տարողունակությամբ: Համաեղանակային ճոպանուղին կկարողանա ժամում   2 հազար ուղեւոր տեղափոխել: 

Ներկայումս Բլագովեշչենսկի եւ Հեյհեի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունն իրականացվում է Ամուրով, իսկ ձմռանը` սառցե ճանապարհով կամ լողացող կամրջով: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ