News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանը կարեւորում է Սեւծովյան տնտեսական համագործակցության  կազմակերպության շրջանակներում էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում բազմակողմ համագործակցությունը: Այս մասին, սեպտեմբերի 21-ին, ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսի հետ  հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը, շնորհավորելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, գոհունակություն է հայտնել իր ղեկավարած կառույցի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։

Շնորհակալություն հայտնելով ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է կազմակերպության շրջանակներում էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում բազմակողմ համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը եւ Մայքլ Քրիստիդեսը քննարկել են Սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում համագործակցության առաջնային ուղղություններին, կառույցի ինստիտուցիոնալ բարեփոխմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման նպատակով ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի` 2015-2017 թվականների Գործողությունների ծրագրի իրականացմանը, կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ