News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզել են, որ եթե դպրոցականներն ուսման հաճախեն սովորականից ուշ՝ նրանց առաջադիմությունը մի քանի անգամ կբարձրանա, հայտնում է Informing–ը:

Պրոֆեսոր ու դպրոցներից մեկի տնօրեն Փոլ Քելլիի խոսքով աշակերտների ու ուսանողների առաջադիմությունը պարապմունքների ժամանակ կբարձրանա, եթե թույլ տան, որ նրանք քնից հագեցած արթնանան: Նա նշել է, որ դպրոցական պարապմունքները պետք է սկսվեն առավոտյան ժամը տասից ոչ շուտ:

Ինչ վերաբերում է ուսանողներին, ապա գիտնականների կարծիքով նրանց դասերը պետք է առավոտյան ժամը 11-ից սկսվեն:

Գիտնականները բրիտանական դպրոցում փորձ են կատարել: Նրանք պարզել են, որ տասնյամյա դպրոցականի համար շատ բարդ է կենտրոնանալ պարապմունքների վրա, եթե դրանք մինչեւ ժամը 8:30 են սկսվում: Միաժամանակ մասնագետները հայտնել են, որ վեցամյա աշակերտը չի կարող նորմալ հիշել տեղեկությունները մինչեւ ժամը 10:00-ն:

Շեշտենք,որ արդյունքում պարզվել է, որ երբ պարապմունքները առավոտյան ժամը 10-ին են սկսվում, դպրոցականների առաջադիմությունը միջինը 19 տոկոսով բարձրանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ